ՌԴ ՊՆ-ն ԱՄՆ-ին մեղադրում է ԻՊ-ի հետ դավադրություն կազմակերպելու մեջ
Международные новостиԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում համաձայնության է գալիս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ. Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Սիրիայի տարածքում ռուսական զորամիավորումների հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Սուրովիկինը:
«Հարյուրավոր և հազարավոր խաղաղ սիրիացիների մահվան մեջ մեղավոր ահաբեկիչներին ոչնչացնելու փոխարեն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան իրեն ենթակա «Դեմոկրատական ուժերի միության» հետ միասին համաձայնության է գալիս ԻՊ-ի ղեկավարների հետ, որոնք առանց մարտի հանձնում են իրենց գրաված բնակավայրերը և ուղղվում են այն նահանգները, որտեղ գործում են Սիրիայի կառավարական ուժերը», -ասել է գեներալ-գնդապետը:
Վերջինիս խոսքով` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «միջազգային ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ամերիկացիները ԻՊ-ն օգտագործում են Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացմանը դիմագրավելու համար»: