Մերկելը Պարսից ծոցի երկրներին, Թուրքիային ու Իրանին կոչ է արել համատեղ կարգավորել Կատարի շուրջ ճգնաժամը
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտահոգություն է հայտնել Կատարի շուրջ իրավիճակի զարգացումով։ Նա Պարսից ծոցի երկրներին, նաեւ Թուրքիային ու Իրանին կոչ է արել համատեղ աշխատել տարածաշրջանային ճգնաժամի կարգավորման համար, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով, այդ «շատ տագնապալի» իրավիճակն անհնար է հաղթահարել առանց տարածաշրջանային դերակատարների ներգրավման։ «Մենք տեսնում ենք, որ օրինակ Սիրիայի ու Իրաքի հակամարտությունների քաղաքական կարգավորումն անհնար է , քանի դեռ որոշակի դերակատարներ չեն ներառվում երկխոսության մեջ ։ Այս իրավիճակում խոսքը Կատարի, Թուրքիայի ու Իրանի մասին է»,- ասել է նա։ Մերկելը նշել է տարածաշրջանում ուժերի «ողջամիտ» հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը։