Ամերիկացի զինվորականները օգնում են Ֆիլիպինների ԶՈՒ-ին ազատել Մարավին
Международные новостиԱՄՆ հատուկ ստորաբաժանումները օգնում են Ֆիլիպինների ԶՈւ-ին վերջ տալ ԻՊ զինյալների կողմից Մարավի քաղաքի պաշարմանը։ Այս մասին Reuters-ին հայտնել է Մանիլայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը։
Առայսօր չեն եղել հավաստի տեղեկություններ այն մասին, որ ամերիկյան զինվորականները նույնպես ներգրավված են Մարավիի համար պայքարում։
«Ֆիլիպինների կառավարության խնդրանքով ԱՄՆ հատուկ ծառայությունները օգնում են տեղի զինված ուժերին Մարավիում իրականացվող գործողություններում, ինչն օգնում է հրամանատարներին զինյալների դեմ պայքարում»,- ասել է դեսպանատան մամուլի ծառայության ներկայացուցիչը՝ նշելով, որ Ֆիլիպինների ԶՈՒ գործողություններին ամերիկյան զինվորականների մասնակցության որոշակի մանրամասների քննարկումն անհնար է՝անվտանգության նկատառումներով։