ԻՊ-ի գրոհայինների թիվը հայտնի է
Международные новостиՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրապարակել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ մարդկությանն ու աշխարհին ներկայացրած վտանգի մասին կառույցի գլխավոր քարտուղարի զեկույցը:
Ըստ զեկույցի՝ ԻՊ-ի շարքերում կռվում է 12-20 հազ. զինյալ, որոնց թիվը զգալիորեն կրճատվել է հատկապես վերջին 16 ամսում, փոխանցում է lenta.ru-ն:
Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի շարքերը նոսրանում են հատկապես օտարերկրացի գրոհայինների առումով, դրան զուգահեռ, սակայն, առաջանում է այս զինյալների՝ Արևմուտք վերադառնալու վտանգը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ենթադրում է, որ ներկա փուլում ԻՊ-ի կողմից հիմնական սպառնալիքը հենց կոնֆլիկտային տարածքից այլ երկրներ տեղափոխվելն ու այնտեղ նոր ահաբեկչական ակտեր իրականացնելն է:
Կրիտիկական մակարդակի վրա է նաև ԻՊ-ի ֆինանսական վիճակը: ՄԱԿ-ում ենթադրում են, որ այժմ ինքնահռչակ խալիֆայության ամսական բյուջեն կազմում է միջինը մի քանի տասնյակ միլիոն ԱՄՆ դոլար՝ այն դեպքում, երբ 2015թ.-ին ԻՊ-ի եկամուտը կազմում էր ամսական մինչև 500 մլն դոլար: