Քուրդ զինյալները նոր հարձակում են իրականացրել
Международные новостиԹուրքիայի Շըրնաք նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել ժանդարմերիայի հրամանատարության ռազմաբազայի վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հարձակման հետևանքով սպանվել է երկու թուրք զինվոր, երեքը վիրավորվել են:
Շըրնաքում իրավապահ մարմինները գործողություններ են սկսել քուրդ զինյալներին հայտնաբերելու նպատակով: