Նազենի Հովհաննիսյանը` Գրիգոր Գասպարյանի վերադարձի մասին
LifestyleԴերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր «ինստագրամյան» էջում գրառում է կատարել` նշելով, որ գերագույն հաճույքով է աշխատել իր լավ ընկերոջ հետ:
«Ռեժիսորը նաեւ հաղորդավար է): Համակարգում էր ամեն ինչ. պատասխանատու, ուշադիր ու կարեւորը՝ հումորով: Գրիշ ջան, բարի վերադարձ բեմ: Այսքան տարվա բացակայությունից հետո պատկերացնում եմ հուզմունքիդ աստիճանը։ Ինձ համար նոր ու լավ դուետ դարձար, այնպես որ կհանդիպենք բեմում: Սրտանց, ջերմ ու կարոտած հանդիսատեսին էլ առանձնահատուկ շնորհակալություն»,-գրել է Նազենին:
Լուսանկարները` Գոհար Մուրադյանի

