Քյոլն/Բոնն օդանավակայանում արտակարգ վայրէջքից հետո ձերբակալել են ինքնաթիռի 3 ուղևորի
Международные новостиՔյոլն/Բոնն գերմանական միջազգային օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած սլովենական Լյուբլյանայի ինքնաթիռի 3 ուղևոր ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Քյոլնի ոստիկանությանը:
Իրավապահները բռնագրավել են տղամարդկանցից մեկի մեջքի պայուսակը և պայթեցրել են այն: Դրա պարունակության մասին տեղեկություն չի ստացվել, նշում է գործակալությունը: Ոստիկանությունը հարցաքննում է ձերբակալվածներին և ինքնաթիռի մյուս ուղևորներին:
Լյուբլյանայից Լոնդոն ուղևորվող Airbus A319-ի չնախատեսված վայրէջքի պատճառով օդային հաղորդակցությունը Քյոլն/Բոնն օդանավակայանում դադարեցվել է: Օդանավակայանի հայտարարության մեջ նշվում էր, որ օդաչուին զեկուցել են օդանավում կասկածելի խոսակցության մասին, ինչից հետո նա որոշել է ինքնաթիռն արտակարգ կերպով իջեցնել Քյոլնում:
Վայրէջքից հետո 151 ուղևորները լքել են օդանավը: ոստիկանական գործողություն է սկսվել, բոլոր թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են: Հետաձգվել է 20 չվերթի մեկնում: Որոշ ժամանակ անց օդանավակայանը վերսկսել է մեկնումները: