Շուրջ 600 ուկրաինացիներ վիզային ռեժիմի ազատականացման առաջին իսկ ժամերին հատել են Եվրամիության սահմանները
Международные новостиՈւկրաինայի և Եվրամիության միջև ազատ վիզայի ռեժիմի գործարկման առաջին իսկ ժամերին ԵՄ երկրների սահմանները կենսաչափական անձնագրերով հատել են շուրջ 600 ուկրաինացիներ: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել է Ուկրանայի Պետական սահմանապահ ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, FRONTEX սահմանային և առափնյա հսկողության եվրոպական գործակալության փորձագետները, որոնք ներկայացնում են Չեխիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Նիդերլանդները, Էստոնիան, Սլովակիան, Իտալիան, Սլովենիան, Լիտվան, խորհրդատվական աջակցություն են ցույց տալիս Ուկրաինայի Պետսահմանային ծառայության աշխատակիցներին, որոնք ավիացիոն և ավտոմեքենաներով հատման սահմանային կետերում են աշխատում:
Ինչպես հաղորդվում էր, ազատ վիզայի ռեժիմն Ուկրաինայի և Եվրամիության միջև պաշտոնապես ուժի մեջ է մտել հունիսի 11-ի գիշերը: