Հունիսի 22-ին Փարիզում կներկայացվի բյուջետային Dacia Duster քրոսովերը
Международные новостиԲյուջետային Dacia Duster քրոսովերը պաշտոնապես կներկայացվի հունիսի 22-ին Փարիզում: Այս մասին հայտնում է ֆրանսիական Autoalgerie պարբերականը:
Քրոսովերի դեբյուտը մեծ հետաքրքրություն է առաջացրել. սա Եվրոպայում տարածված ավտոմեքենաներից մեկն է: Դրանից զատ, Dacia Duster-ը Եվրոպայում այս հատվածի ամենաէժան տարբերակն է:
Ավտոմեքենայի նորույթները տեխնիկական տեսակետից էական են: Մասնավորապես՝ քրոսովերը նոր CMF հարթակ կունենա:
Երկրորդ գեներացիայի Dacia/Renault Duster-ը կունենա 7-տեղանոց տարբերակ, փոխանցում է «Օրվա ավտոնորությունները»: