Սուրճի գործածությունը կարող է դառնալ գլխուղեղի կաթվածի պատճառ. հետազոտություն
LifestyleՀոլանդացի գիտնականները եկել այն եզրահանգման, որ գլխուղեղի կաթվածի շատ տեսակներ կարող են պայմանավորված լինել սուրճի օգտագործմամբ, սեռական ակտով, ինչպես նաև խնդիրը բուժելու փոխարեն այն քողարկելու սովորությամբ: 250 հիվանդի մասնակցությամբ անցկացված ուսումնասիրությունների ընթացքում գիտնականներն առանձնացրել են 8 գործոն, որոնք կապված են ներուղեղային արյունազեղումների հետ: Այդ բոլոր գործոնները նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը, ինչն էլ կարող է առաջացնել սպազմ կամ անոթի վնասվածք: Սակայն գիտնականները նշում են, որ հարկավոր են հավելյալ ուսումնասիրություններ՝ պարզելու համար, թե կարող են արդյոք այդ գործոնները համարվել գլխուղեղի կաթվածի առաջացման անմիջական պատճառ: Ցավոք՝ գլուղեղի կաթվածը բավական տարածված խնդիր է, որն առաջանում է, երբ թուլացած կամ վնասված անոթը պայթում է: Արդյունքում կարող է վնասվել գլխուղեղը, ինչն էլ կհանգեցնի մահվան: Ուտրեխտի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտնականները երեք տարի հետևել են 250 հիվանդի առողջական վիճակին՝ պարզելու համար, թե ինչը կարող է դառնալ նման խնդրի պատճառ: Գիտանականները պարզել են, որ անոթի պայթելու դեպքերի ավելի քան 10%-ը պայմանավորված է լինում սուրճի օգտագործմամբ: Գլխուղեղի անոթների պայթելու հիմնական պատճառներն են. · Սուրճը (10,6%) · Ակտիվ ֆիզիկական վարժությունները (7,9%) · Քիթը մաքրելը (5,4%) · Սեռական ակտը (4,3% · Կղելիս գործադրած ուժը (3,6%) · Կոլա պարունակող ըմպելիքները (3,5%) · Անսպասելի վախը (2,7%) · Զայրույթը (1,3%) Չնայած, որ սուրճը բարձրացնում է խնդիրների առաջացման հավանականությունը միայն 70%-ով, այնուամենայնիվ այն շատ ավելի հաճախ է դառնում անոթների պայթելու պատճառ, քան մյուս գործոնները: Հանկարծակի վախը 23 անգամ է բարձրացնում անոթի պայթելու հավանականությունը, մինչդեռ այն դառնում է անոթի վնասվածքի պատճառ խնդիրների միայն 2.7%-ի դեպքում Բժիշկ Մոնիկ Վլակի խոսքով՝ այս բոլոր գործոնները հանգեցնում են զարկերակային ճնշման կտրուկ բարձրացման, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, անոթի պայթելու հիմնական պատճառն է: Գիտնականները նշում են, որ մարդկանց երկու տոկոսի մոտ առաջանում է անևրիզմա (անոթալայնանք), սակայն միայն հատուկենտ դեպքերում է անոթը պայթում Գլխուղեղի կաթվածի առաջացման բարձր հավանականության դեպքում խորհուրդ է տրվում նվազեցնել կոֆեինի գործածությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անոթների պատերի թուլացումը կարող է պայմանավորված լինել զարկերակային ճնշման բարձրացմամբ, իսկ զարկերակային ճնշումը բարձրանում է ավելորդ քաշի, ծխախոտի չարաշահման ու ֆիզիկական ակտիվության պակասի հետևանքով: