Մելանյա եւ Բերոն Թրամփերը Սպիտակ տուն են փոխադրվել
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփն ու նրանց որդին՝ Բերոնը, Սպիտակ տուն է փոխադրվել: Սա տեղի է ունեցել Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հինգ ամիս անց: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով NBC News հեռուստաալիքը:
ԱՄՆ առաջին տիկինը Twitter-ում Սպիտակ տան պատուհանից բացվող տեսարանով լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «Անհամբերությամբ սպասում եմ պահերին, որոնք մեզ հետ տեղի են ունենալու նոր տանը»: