Կոնգոյում բանտի վրա հարձակման հետևանքով 930 կալանավոր փախուստի է դիմել
Международные новостиԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Բենի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են բանտերից մեկի վրա, ինչի հետևանքով 930 կալանավոր փախուստի է դիմել: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նահանգապետին վկայակոչելով:
«Առնվազն 11 մարդ սպանվել է, այդ թվում` բանտի ութ աշխատակից»,- պատմել է նա:
Նահանգապետի խոսքով՝ հարձակվողներն օգտագործել են ծանր զենք:
Նա հավելել է, որ երկրի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քաղաքում: