Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանի տարածքում
Международные новостиԹուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Նախիջևանի տարածքում, այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը։
Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 16-ը։
Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային ստորաբաժանումները զորավարժության առաջին փուլն անցկացրել էին մայիսի 1-5-ը՝ Բաքվի մոտ տեղակայված զորավարժարաններից մեկի տարածքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, այս զորավարժություններին, որոնց նպատակը երկու երկրների ԶՈւ-երի ցամաքային ուժերի միջև փորձի փոխանակումն է, Թուրքիայից ներգրավված կլինի մեկ հետևակային դասակ: