Մհերի պրոդյուսերը` երգչի քննարկված լուսանկարի և մի քանի օրից սպասվող հարսանիքի մասին.Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Երգիչ Մհերն Ինստագրամում երգչուհի Անաստասիա Բրուխտիի հետ նոր լուսանկար է հրապարակել, որը համացանցում լայն քննարկման կիզակետում է հայտնվել։ Շատերի կարծիքով` նա Մհերի ընտրյալն է։ Tert.am Life–ը կապ հաստատեց երգչի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանի հետ` պարզելու արդյոք ճիշտ են շրջանառվող լուրերը։
«Լուսանկարում Մհերն Անաստասիա Բրուխտիի հետ է։ Նրանք լուսանկարվել են համերգներից մեկի ժամանակ»,– ասաց պրոդյուսերը։
Ավելի վաղ Գեորգին հայտնել էր, որ Մհերն ընտրյալ ունի և պատրաստվում է հունիսին ամուսնանալ։ Նրա խոսքով` հարսանիքն այս ամիս, անպայման, կկայանա։ «Այս ամսվա ընթացքում է լինելու հարսանիքը, չի հետաձգվի։ Մոտ օրերս նրանք կամուսնանան։ Բայց չենք ցանկանում նախապես հայտնել, թե երբ և որտեղ է լինելու արարողությունը։ Հարսանիքից հետո բոլորը, անպայման, կտեսնեն լուսանկարները»։