ՌԴ-ում ձերբակալել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին
Международные новостиՄոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Ալեքսանդր Նավալնիին։ Այժմ նրան ոստիկանական բաժանմունք են տեղափոխում՝ վարչական արձանագրություններ կազմելու համար։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հաղորդել է Մոսկվայի ՆԳՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
«Ալեքսեյ Նավալնին համացանցում Սախարովի հրապարակից, որտեղ տեղի է ունենում Մոսկվայի քաղաքապետարանի հետ համաձայնեցված ընդդիմության միջոցառումը, Տվերսկի փողոց տեղաշարժվելու կոչեր է տեղադրել՝ չհամաձայնեցված բողոքի ակցիային մասնակցելու համար։ Նա ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից եւ ներկա պահին ոստիկանական բաժանմունք է տեղափոխվում՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու համար»,- ասել են ոստիկանությունում։ Որոշում կայացնելու համար փաստաթղթերը դատարան կփոխանցվեն։