Չինաստանում տան բակում լողավազանի շինարարության ժամանակ 9 մարդ է զոհվել
Международные новостиՉինաստանում տան բակում լողավազանի շինարարության ժամանակ 9 մարդ է զոհվել: Սինհուայի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել երկրի հարավի գյուղերից մեկում:
Շինարարության ժամանակ տղամարդը կորցրել է գիտակցությունը: Նրան օգնության շտապած տեղի բնակիչները նույնպես կորցրել են գիտակցությունը:
9 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրանց կյանքը: Դեպքի պատճառները պարզվում են: