«Մենք ենք ջոկել, Արաբոն էլ ուզել է». Ներսիկ Իսպիրյանը՝ Արաբոյի անակնկալ ամուսնության առաջարկության մասին
LifestyleԻնչպես արդեն հայտնել ենք, երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ երգիչ Արաբո Իսպիրյանի առաջին մենահամերգը: Համերգի ընթացքում երգիչն ամուսնության առաջարկություն արեց իր սիրելիին, ով ընդունեց Արաբոյի առաջարկությունը: ArmLur.am-ը Ներսիկ Իսպիրյանից հետաքրքվեց, թե ինչպես է արձագանքել որդու արտասովոր ամուսնության առաջարկին:

«Համերգ շատ լավ անցավ, բաղկացած էր երեք-չորս մասից, գլխավոր թեման մեր քառօրյա պատերազմ էր և մեր ազատագրական պայքարը: Արաբոն շատ լավ էր պատրաստվել համերգին և համերգի միջնամասնում միայն սիրային երգեր էին դրված: Դա էլ մեծ նշանակություն ուներ իր համար: Ժողովուրն էլ գիտեք՝ ոնց է ընդունում Իսպիրյաններին»,-ասաց նա: