Պենտագոնի ղեկավարին ցնցել է ԱՄՆ-ի մարտունակության ցածր մակարդակը
Международные новостиԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը երկրում ցածր մարտունակություն է արձանագրել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AFP-ն։
«Պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը ելույթ է ունենում։ Նա պնդում է, որ իրեն ցնցել է ԱՄՆ-ի մարտունակության ցածր մակարդակը»,- գրել է գործակալությունը Twitter-ի իր էջում։
Պենտագոնի ղեկավարը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ։