Բանգլադեշում հորդառատ անձրեւներն առնվազն 30 մարդու մահվան պատճառ են դարձել
Международные новостиԲանգլադեշում հորդառատ անձրեւներին 35 մարդ է զոհ դարձել։ Հորդառատ անձրեւները տեղացել են երկրի հարավ-արեւելքում։ Հիմնականում մարդիկ զոհվում են սողանքների հետեւանքով, հաղորդում է AFP-ն։
Վատ եղանակի պատճառով հիմնականում տուժել են Ռանգամաթի եւ Բանդարբան շրջանները՝ չի աշխատում հեռախոսակապը, խաթարվել են ենթակառույցները։ Եղանակային պայմանները խանգարում են փրկարարների աշխատանքին։