Թուրքիայում սպանվել է ներքին գործերի նախարարի դեմ մահափորձ նախապատրաստող անձը
Международные новостиԹուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում իրականացված հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են մի ահաբեկչի, որը մահափորձ է նախապատրաստել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Նշվում է, որ ոչնչացված անձը Թուրքիայի «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցություն/ճակատ»-ի անդամ է: Նրա տանը խուզարկություն է իրականացվել, ինչի արդյունքում առգրավվել են զենք ու փաստաթղթեր: