Ղրղզստանում որոշել են նախագահական ընտրությունների օրը
Международные новостиՂրղզստանի խորհրդարանը նախագահական ընտրությունները 2017 թվականի հոկտեմբերի 15-ին անցկացնելու մասին որոշում է ընդունել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ հավանության են արժանացրել 2017 թվականի հոկտեմբերի 15-ին հերթական նախագահական ընտրություններ անցկացնելու որոշումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը ստորագրել է ընտրությունների մասին օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են հերթական նախագահական ընտրություններն անցկացնել 2017 թվականի հոկտեմբերի 15-ին։