Ամաչկոտ փոքրիկը չկարողացավ զսպել իր արցունքները՝ տեսնելով Քեմբրիջի դքսուհուն. լուսանկարներ
LifestyleՔեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը վերջերս մեկնել էր Լյուքսեմբուրգ` Place de Clairefontaine պալատում մասնակցելու հատուկ միջոցառման: Պալատում Միդլթոնին դիմավորել են Լյուքսեմբուրգի արքայադուստր Ստեֆանին, Մեծ դուքս Հենրին:
35-ամյա դքսուհին նախքան պալատ մտնելը մոտեցել է փոքրիկներին, ովքեր եկել էին ողջունելու նրան. ամաչկոտ փոքրիկներից մեկը, տեսնելով դքսուհուն, չի կարողանում զսպել հուզմունքը, և սկսում է լացել:
Ինչպես հայտնում է The Daily Mail պարբերականը, բաց դքսուհին ժպտացել է փոքրիկին ու սփոփել նրան:
Աղբյուրը հայտնում է, որ Միդլթոնը հանդիպմանը ներկայացել է նրբաճաշակ զգեստով ` բաց երկնագույն էլեգանտ վերարկուով:
