26-ում, հաստատ, չեմ ամուսնանա. Բեն Ավետիսյանը՝ ընկերոջ անակնկալի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասան Բեն Ավետիսյանը երեկ նշել է ծննդյան 26-ամյակն, իսկ այսօր Life.panorama.am-ին պատմել է անակնկալների, օրերս իր կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձության և ծրագրերի մասին:
«Ծննդյանս օրը սկսվեց կեսգիշերից, տոնական տորթով ու բարձր տրամադրությամբ մեր տուն եկան ընկերներս, բայց խոստովանում եմ, որ ինձ համար անակնկալ չէր, քանի որ դա մեզ մոտ արդեն ավանդույթի է վերածվել: Իսկական անակնկալը տեղի ունեցավ երեկ. իրականում չէի պլանավորում նշել տարեդարձս, սակայն ընկերս, ում երեխաների կնքահայրը դարձա ընդամենը օրեր առաջ, պնդեց, որ գնանք քաղաքից դուրս և գոնե մի քանի ընկերներով նշենք օրս: Իհարկե, համաձայնեցի, ես, հայրս, եղբայրս ու ընկերս ուղևորվեցինք քաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկը, բայց ամբողջ ճանապարհին զգում էր, որ նրանք այնպես են անում, որպեսզի դանդաղի մեր ընթացքը, հետո պարզվեց, որ դա միտումնավոր քայլ էր, որպեսզի ընկերներս հասցնեն հավաքվել: Մի խոսքով, տեղ հասնելուն պես` իսկական անակնկալի եկա` մեզ դիմավորեցին հարազատներս ու ընկերներս, և արդյունքում ստացվեց, որ մեծ ծնունդ նշեցինք: Ի դեպ` այդ ամբողջ անակնկալի հեղինակը ընկերս է, ում շատ շնորհակալ եմ»,- ժպիտով պատմեց Բեն Ավետիսյանը:
Շարունակությունը՝ այստեղ: