1000 եվրո` ծխելը թողնելու դիմաց
LifestyleԻտալական Dexanet ընկերության տնօրեն Լորիս Գորաուն 1000 եվրո պարգևավճար է խոստանում իր այն աշխատողներին, ովքեր կկարողանան հրաժարվել ծխելու վատ սովորությունից:
Այս ընկերությունն ունի 21 աշխատակից, որից գրեթե կեսը ծխում է: Սակայն տնօրենը չի ծխում և քանի որ առողջ ապրելակերպի կողմնակից է, որոշել է իր հետաքրիր առաջարկով շահագրգռել իր աշխատողներին:
Պարոն Գարաուն italia-ru.com կայքին հայտնել է, որ իր միակ նպատակն է առողջ տեսնել աշխատողներին, ինչպես նաև աշխատանքային ընդմիջումների ժամանակ չշնչել ծխախոտի թունավոր ու տհաճ ծուխը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: