Ереван, 05.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Եթե աղջիկն ամուսնանում է, նա ուղղակի պարտավոր է հավատարիմ մնալ իր ամուսնուն». Քրիստինա Կույումչյան

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

«Կայարան» հեռուստասերիալից հայտնի դարձած Քրիստինա Կույումչյանի համար Արփիի դերը դեբյուտային էր: Սակայն դա չխանգարեց, որ երիտասարդ դերասանուհին շատ կարճ ժամանակահատվածում սիրվի հեռուստադիտողի կողմից: Քրիստինայի հետաքրքրությունների, ֆիլմում նրա դերի և ֆիլմից դուրս նրա կյանքի մասին էլ այսօր BlogNews.am-ը զրուցել է երիտասարդ դերասանուհու հետ:Էկրանին միշտ դժբախտ ու կոտրված, իսկ իրականում կենսախինդ, աշխույժ ու էներգիայով լի Քրիստինային Թատերական ինստիտուտ սովորելուն ուղղորդել է հայրը. «Սովորաբար հայ ընտանիքներում հակառակն է լինում՝ հայրերը դեմ են լինում, որ դուստրերն ընտրեն դերասանի մասնագիտությունը: Իսկ իմ պարագայում լրիվ հակառակն էր։ Ես Սլավոնական համալսարան էի ընդունվել, սակայն հայրս ասաց, որ սխալ ընտրություն եմ արել ու պետք է թղթերս տամ Թատերական, քանի որ իմը հենց թատրոնն է: Փոքր տարիքում հաճախում էի Ժիրայր Դադասյանի մնջախաղի խմբակն, ու հայրս այդ ժամանակ էր նկատել իմ դերասանական հակումները: Չհակաճառեցի, քանի որ հայրս ևս թատերական կրթություն ունի և ինձ սխալ խորհուրդ երբեք չէր տա»:Ուսմանը զուգահեռ Քրիստինան նաև աշխատում էր օդանավակայանում, ու այն, որ շատ մոտ ապագայում նա կունենա իր առաջին դերը, Քրիստինայի մտքով անգամ չէր անցնում. «Աշխատանքից ուշանում էի, և դասախոսիս խնդրեցի, որպեսզի մի փոքր շուտ պատասխանեմ ու գնամ, չնայած որ այդ օրը մեր դասապրոցեսին հետևում էր ռեժիսոր Ելենա Արշակյանը: Միայն հետո, երբ արդեն սերիալն ընթացքի մեջ էր, Ելենան ասաց, որ այդ օրը հենց ինձ լսելու համար էր եկել մեր կուրս, ես էլ թողել, գնացել էի)):

Այդ ժամանակ ընդամենը 18-ամյա դերասանուհու համար առաջին մուտքը նկարահանման հարթակ իսկական սթրես էր. «Սկզբում շատ էի վախենում։ Ինձ թվում է՝ դա անգամ էկրանին էր երևում, որ առաջին սերիաներում իսկապես շատ վախեցած եմ, բայց ժամանակի ընթացքում կերպարս կարողացա բացահայտել, ինքս էլ համարձակություն ձեռք բերեցի»:Երիտասարդ դերասանուհին նշում է, որ նկարահանումներն ու ուսումը դժվար է համատեղում, ամեն ինչ անում է, որ ոչ մի կողմն էլ չտուժի, սակայն դասախոսություններից չբացակայել չի ստացվում: Նկարահանման հարթակում ստացած գիտելիքներն էլ Քրիստինան համարում է անգնահատելի. «Առաջին իսկ օրից միշտ զգացել եմ պարոն Արմեն Էլբակյանի աջակցությունը: Միշտ այնպիսի խորհուրդներ է տվել, որ կարողացել եմ հեշտությամբ հաղթահարել հոգեբանական շատ խնդիրներ, որոնք պայմանավորված էին իմ անփորձ լինելով: Անիտայի դերակատար դերասանուհի Տաթև Մելքոնյանն էլ է միշտ շատ կարևոր ու դիպուկ խորհուրդներ ինձ տալիս: Պրոֆեսիոնալ մարդիկ են, միայն մասնագիտական շփումը նման դերասանների հետ արդեն մեծ հնարավորություն է, որպեսզի մեծ փորձառություն ձեռք բերես: Իմ տեսարանների մեծամասնությունը Ալեքսանդր Բաբասյանի հետ է, և սկզբնական շրջանում, երբ նկարահանումների ժամանակ Ալեքսանդրն իմպրովիզ էր անում, շփոթվում էի, սառած կանգնում ու չգիտեի ինչպես շարունակել խաղը: Սակայն ընթացքում դա էլ հաղթահարեցինք, քանի որ արդեն սովորել եմ Սաշի հետ աշխատելու նրբություններին, ու ասեմ, որ նա ևս իսկապես շատ տաղանդավոր դերասան է, և ես շատ ուրախ եմ նրա նման խաղընկեր ունենալու համար»:Ու չնայած ներկայումս Քրիստինան մի հերոսուհու է ներկայացնում, ում դժբախտ ճակատագրով մտահոգ է ողջ ազգը, իրականում դերասանուհին երազում է կատակերգական դերերի մասին. «Մանավանդ այս դերից հետո շատ եմ ցանկանում թեթև կերպար մարմնավորել, ինչն իմ բնությանն ավելի մոտ է: Ես շատ ուրախ մարդ եմ էությամբ, բայց հիմա Արփիի պատճառով բոլորն ինձ որպես տխուր ու դժբախտ մարդ են ընկալում»:Թեև մեկ տարվա ընթացքում Քրիստինան իսկական աստղ է դարձել, սակայն 19-ամյա գեղեցկուհին այս մտքից նույնիսկ անհարմար է զգում. «Բոլորովին ինձ այդպիսին չեմ զգում, ես չեմ համարում, որ եթե քեզ ճանաչում են, ուրեմն՝ դու աստղ ես: Հեռուստացույց է, մարդիկ նայում են, ճանաչում են, բնական է, սակայն ոգևորվել դրանից, ինչ-որ կերպարի մեջ մտնել՝ չեմ կարծում, որ իմ հետ նման բան կարող է երբևէ լինել: Ընկերներս էլ են հաճախ ասում, որ ֆիլմում նկարվելն ինձ բացարձակ չի փոխել: Նույնն եմ մնացել, թեև, այո, շատ հաճախ են փողոցում մոտենում, խոսում, խնդրում լուսանկարվել, ես էլ սիրով նկարվում եմ))»:

Իր մարմնավորած հերոսուհուն՝ Արփիին, Քրիստինան հասկանում է, սակայն չի արդարացնում, քանի որ գտնում է, որ Արփին պայքարող չէ, չի կարողանում կամք դրսևորել, դրա համար էլ այդքան փորձությունների միջով է անցնում. «Մի բան էլ կա. անկախ ամեն ինչից, եթե աղջիկն ամուսնանում է, նա ուղղակի պարտավոր է հավատարիմ մնալ իր ամուսնուն, իսկ իմ հերոսուհին նաև այս հարցում է կատեգորիկ տարբերվում իմ պատկերացումներից»:Քրիստինան ասում է, որ ազատ ժամանակը հիմնականում տրամադրում է ընկերներին, իսկ մարզասրահներ երբեք չի հաճախում, որովհետև բնությունից ունի այնպիսի կազմվածք, որի մեջ իրեն հարմարավետ է զգում. «Երբեք մտքովս չի անցնում ինչ-որ բան փոխել արտաքինիս մեջ»,- ասում է Քրիստինան, իսկ սլավոնական նուրբ դիմագծերը, դերասանուհին նշում է, որ ժառանգել է ուկրաինուհի տատիկից: Ամառային հանգստի մասին Քրիստինան արդեն երկար ժամանակ է երազում, ցանկություն ունի լինելու եվրոպական որևէ երկրում, գուցե Իտալիայում, իսկ առհասարակ՝ շատ է սիրում ծովը, և եթե հանգստի մեկնել, ապա միայն ծովափ: Ապագայի համար Քրիստինան շատ պլաններ ունի, որոնց մեջ է մտնում նաև երկրորդ մասնագիտությունը: Քրիստինան ասում է, որ հետագայում անպայման պիտի վերադառնա Սլավոնական համալսարան ու մի քանի օտար լեզու ուսումնասիրի, քանի որ համոզված է՝ գիտելիքը երբեք շատ չի լինում, դե իսկ լեզուների իմացությունն էլ Քրիստինայի դեռևս չիրականացված երազանքներից մեկն է:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Քրիստինա Կույումչյանի անձնական արխիվից

Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный