Ինչի՞ արդյունքում է տարեկան 3 կգ քիմիա կուտակվում կնոջ օրգանիզմում
LifestyleԱմերիկացի առաջատար մասնագետները ուսումնասիրել և բացահայտել են, որ դիմահարդարման միջոցով կնոջ օրգանիզմում ամեն տարի 3 կգ «քիմիա» է կուտակում:
Հետազոտողները փորձի ընթացքում որոշել են մեկ տարվա ընթացքում կնոջ կողմից օգտագործվող դիմահարդարանքի միջոցների ընդհանուր կշիռը: Մասնագետները նկատել են, որ կանանց միայն 30%-ն է ուշադրություն դարձնում երաշխիքային ժամկետին:
Գիտնականները զգուշացնում են, որ քիմիական նյութերը, հայտնվելով արյան մեջ, կարող են տարբեր տեսակի խախտումների պատճառ դառնալ, այսինքն դրանք անհետևանք չեն մնում: Օրգանիզմի վրա բացասական ազդեցություն են թողնում հատկապես դիմահարդարման ցածրորակ միջոցները: Մասնագետները խորհուրդ են տալիս քնելուց առաջ պարտադիր լվանալ դեմքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: