Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վարչապետը հանձնարարել է գույքագրել կարկուտի պատճառած վնասները և ներկայացնել առաջարկություն

Общество

 ՀՀ կառավարությունը հունիսի 15-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը նախ և առաջ անդրադարձել է 2017 թ. հունիսի 12-ին հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքների վերացման հարցին. «Կարկտահարությունից առավելապես տուժել են Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղատնտեսությունները: Հանձնարարում եմ ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին և Արմավիրի մարզպետին՝ եռօրյա ժամկետում ուսումնասիրել և ամփոփել կարկուտի հետևանքով պատճառված վնասները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն և տեղեկանք»: 

 

Կպարզեցվի երկակի նշանակության ապրանքների, արտադրանքի արտահանման և ներմուծման վարչարարությունը

 

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր երկակի նշանակության ապրանքների, արտադրանքի արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցմանը: «Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում չափազանց կարևոր է ստեղծել նման արտադրանքների արտահանման և ներմուծման համար բարենպաստ և հստակ պայմաններ: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների, ծածկագրային միջոցների և այլ սարքերի ներկրման և արտահանման գործող կարգերը տնտեսվարողների համար համար հստակ և կանխատեսելի չեն, ինչպես նաև ժամանակատար են: Նշված խնդիրը հարկավոր է լուծել գործող փաստաթղթավորման պահանջների և իրականացվող վարչարարության պարզեցմամբ», - նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության նախարարներին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և առաջարկել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել հստակ ձևակերպված առաջարկություններ «Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառմամբ՝ վերոնշյալ ապրանքատեսակների արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցման և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար կանխատեսելի և մատչելի դարձնելու մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում համագործակցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ: 

 

Կապահովվի էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված կայքի արդյունավետությունը

 

Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել նաև էլեկտրոնային ժողովրդավարության նպատակով գործարկված կայքի արդյունավետության ապահովման վերաբերյալ: «2017 թ. հունվարին կառավարությունը ներդրել է էլեկտրոնային ժողովրդավարության նոր գործիք՝ իրավական ակտերի նախագծերի քննարկման միասնական e-draft.am հարթակը: Նշված հարթակը թույլ է տալիս քաղաքացիական հասարակությանը և գործարար ոլորտի ներկայացուցիչներին ակտիվորեն մասնակցել կառավարության օրենսդրական նախաձեռնության աշխատանքներին` ծանոթանալով տեղադրված նախագծերին և ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ: Արդյունքում ապահովվում է հանրային քննարկումներ իրականացնելու և հասարակության հետ հետադարձ կապի ապահովման մեր կողմից սահմանված պահանջները:

Իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ ոչ բոլոր գերատեսչություններն են ապահովում իրավական ակտերի նախագծերի նշյալ հարթակում պատշաճ կերպով տեղադրելու, ներկայացված առաջարկություններին արձագանքելու և համապատասխան ամփոփաթերթն ու տեղեկանքը ՀՀ կառավարություն ներկայացնելու պահանջի կատարումը»,-ընդգծել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է  հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ խստորեն հետևել հանրային քննարկման ենթակա ՀՀ օրենքների և  կառավարության որոշումների նախագծերի www.e-draft.am կայքում պատշաճ կերպով տեղադրված լինելուն, ինչպես նաև կայքի միջոցով տրամադրված փաստաթղթերը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու պարտադիր պահանջի պահպանմանը, իսկ արդարադատության նախարարին հանձնարարել է  մեկամսյա ժամկետում իրականացնել լայնածավալ լուսաբանման աշխատանքներ կայքի հնարավորությունների մասին և  պարբերաբար զեկուցել ընթացքի մասին: 

 

Գործադիրը ևս 3 ընկերության արտոնություն է տրամադրել ներդրումային ծրագրեր իրականացնելու համար

 

Կառավարությունը որոշել է բավարարել «Սյունիք ֆուդ» ՓԲԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Վարչապետը հետաքրքրվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից՝ արդյոք սահմանված ժամկետում իրականացվո՞ւմ են այս ձեռնարկություն իր կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարը զեկուցել է, որ ծրագիրը մի փոքր ուշանում է՝ կապված ոչ թե «Սյունիք ֆուդ»-ի, այլ մատակարարվող սարքավորումների հետ. մատակարարող կազմակերպությունը որոշակի խախտումներ է թույլ տվել, բայց ժամկետային շեղումը շատ չէ:

Գործադիրի համապատասխան որոշումներով «Մեդիկալ հորիզոն» և «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ները ևս կօգտվեն  գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Դա կխթանի նոր ներդրումային ծրագրերի իրականացումը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, տեղական արտադրությունն ու արտահանումը:

 

Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել կրկնակի հարկումը բացառելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները

 

Կառավարությունը որոշում է կայացրել 2006 թ. նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակում ՀՀ և ՂՀ պետական մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղազախստանի Հանրապետության  լիազոր մարմնի կողմից տրամադրված և զինանշանի կնիքով հաստատված փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (և հակառակը) առանց որևէ այլ հատուկ հավաստման, այդ թվում նաև՝ առանց ապոստիլով հաստատման կամ հյուպատոսական վավերացման:

Վարչապետ Կարապետյանը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է՝ արդյոք դիտարկվո՞ւմ է այլ երկրների հետ ևս նման կոնվենցիաներ ստորագրելու անհրաժեշտությունը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ կա ծրագիր, որի շրջանակում Հայաստանը բանակցում է կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շուրջ: Միևնույն ժամանակ անցած շաբաթ Հայաստանը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) բազմակողմ ձևաչափով համաձայնագրին, որով ընդհանուր կանոններ են սահմանվում կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր արդեն իսկ ունեցող 46 երկրի հետ, ինչը, նախարարի բնորոշմամբ, բավական լավ առաջընթաց է: Շուրջ 30 երկիր ևս, այդ թվում՝ նաև այն երկրները, որոնց հետ Հայաստանն արդեն բանակցություններ է նախաձեռնել, այդ բազմակողմ ձևաչափով համաձայնագրին միանալու հայտ է ներկայացրել:

«Պետք է հստակ ծրագիր դնենք՝ ո՞ր երկրների հետ կարող ենք հեշտացնել այս գործընթացը, աշխուժացնել բիզնեսը: Եթե նման կոնվենցիաներ ունենք, արդեն պետք է իմպլեմենտացիա անենք, եթե ոչ՝ նախաձեռնենք», - ասել է վարչապետ Կարապետյանը՝ հանձնարարելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկ շաբաթվա ընթացքում տեղեկանք ներկայացնել այս ուղղությամբ անելիքների վերաբերյալ:

 

Փոփոխություններ կկատարվեն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքներում

 

Կառավարությունը հավանություն է տվել ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործող օրենքը, 2005 թ. ՀՀ սահմանադրության փոփոխություններին համապատասխան, ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք էր սահմանում ՀՀ Նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային ապահովման ուղղությամբ ՀՀ Նախագահի իրավասությունները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է ՀՀ կառավարությանը, որի արդյունքում օրենքում վերանայումներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Նախագծի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները:

Գործադիրը հավանություն է տվել նաև ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ Նախագահը: 2015 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ Սահմանադրության ուժով ՀՀ-ն անցում է կատարել կառավարման խորհրդարանական ձևին: Այս հանգամանքով պայմանավորված` Նախագահի որոշ գործառույթներ, լիազորություններ այլևս պետք է իրականացնեն, մի դեպքում, ՀՀ կառավարությունը, մյուս դեպքում` ՀՀ վարչապետը: Նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և անհրաժեշտություն է առաջացել վերանայել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները:

Օրենսդրական նախաձեռնությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 

Կառավարությունը վերաբաշխումներ է կատարել ՀՀ պետական բյուջեում

 

Գործադիրը որոշումներ է ընդունել ՀՀ 2017 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2016 թ. դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

Առաջին որոշմամբ ՀՀ Նախագահի աշխատակազմին 2017 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից 50,178.2 հազ. ՀՀ դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող օպտիմալացման արդյունքում աշխատակիցների ընդհանուր թվի (27 հաստիքային միավորով) և ծառայողական ավտոմեքենաների քանակի կրճատմամբ (15 միավորով), ինչպես նաև «Ազնավուր» հիմնադրամին գույքի նվիրաբերման արդյունքում պահպանման ծախսերի կրճատմամբ և «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախահաշվում ու հաստիքացուցակում փոփոխություններով:

Երկրորդ որոշմամբ ՀՀ 2017 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ  կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 144,031.10 հազ. ՀՀ դրամ, որից  առաջին կիսամյակում՝ 10,031.1 հազ. ՀՀ դրամը, 9 ամսում՝  94,031.1 հազ. ՀՀ դրամը՝ որպես ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամին աջակցություն: 

Այլ որոշումներ 

Սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմիններում բարեփոխումների շրջանակում գործադիրը որոշում է ընդունել «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ները «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ը «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ վերանվանելու մասին: Որոշմամբ կօպտիմալացվեն սեյսմիկ պաշտպանության բնագավառի մարմինները, կառուցվածքային և հաստիքային փոփոխությունների, խնդիրների վերաբաշխման միջոցով կբարձրանա գործունեության արդյունավետությունը, և տարեկան կտնտեսվի 76.5 մլն ՀՀ դրամ:

Կառավարությունը հաստատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից բուսասանիտարիայի բնագավառում տնտեսվարողների մոտ իրականացվող ստուգումների ստուգաթերթը: Արդյունքում ակնկալվում է բուսասանիտարիայի ոլորտում ստուգումների պարզեցում, թափանցիկություն, ռիսկերի գնահատման անհրաժեշտ տեղեկատվական բազայի ստեղծում, արդյունավետ և հետևողական վերահսկողության իրականացում:

Գործադիրը սահմանել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված գործունեության իրականացման համար լավագույն տեխնոլոգիաների ներդրման չափորոշիչները և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման կարգը:  Որոշումների ընդունմամբ, նախ, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման միջոցով կնվազեցվի թափոնների գոյացման ծավալը և շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր վնասակար ազդեցությունը, ինչպես նաև կսահմանվեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում մշտական դիտանցման կարգը և ընդերքօգտագործողի՝ դիտանցման մասին հանրային տեղեկություններն իր պաշտոնական կայքում և այլ հարթակներում հրապարակելու պարտավորությունը:

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО