WikiLeaks-ը հրապարակել Է կիբեռլրտեսության մասին ԿՀՎ-ի փաստաթղթերի հերթական բաժինը
Международные новостиWikiLeaks պորտալը հրապարակել Է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) գաղտնի փաստաթղթերի նոր բաժինը՝ Vault 7 ընդհանուր վերտառությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կիբեռլրտեսության միջոցների վերաբերյալ փաստաթղթերի նախորդ «Պանդեմիա» (Pandemic) փաթեթը հրապարակվել Է հունիսի 1-ին:
Հերթական հրապարակումը նկարագրում Է այն նախագիծը, որը ԿՀՎ-ն նշել Է որպես «Բալենու ծաղկում» (CherryBlossom): Ծրագիրը թույլ Է տալիս հսկել Wi-Fi անհաղորդալար ռոութերին միացած օգտատերերի ինտերնետ-ակտիվությունը: Վարակված սարքը կարող Է վնասաբեր կոնտենտը «ներդնել» տվյալների ընդհանուր հոսքի մեջ, իսկ այնուհետեւ առկա խոցելիություններն օգտագործել օգտատերերի համակարգիչների հավելվածներում կամ գործառական համակարգում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: