Դպրոցական հյուսքեր. ամռան անսպասելի beauty թրենդը. ֆոտոշարք
LifestyleWnews.am-ը գրում է.
«Կրկին դպրոց» ոճի սանրվածքը այժմ շատ տարածված է ինչպես նորաձեւության ցուցադրություններում, այնպես էլ աստղերի շրջանում։ Ժամանակն է երկարացնել մազերն ու հիշել՝ ինչպես ենք հյուսքեր անում։

Միանգամից պետք է նշել, որ այժմ խոսքը գնում է երկու հավասարաչափ հյուսքերի մասին. թրենդի վարիացիաները չեն ընդգրկում ֆրանսիական, հունական, ձկան հյուսքը եւ այլ դրսեւորումներ։ Խոսքը գնում է դասական հյուսքերի մասին, որոնք մենք անում էինք դպրոցական տարիքում։

Այս beauty-թրենդը գալիս է հատկապես գարնանային Coachella հայտնի փառատոնից, որին ներկայանում են ինչպես հայտնի բլոգերներ, այնպես էլ մոդելներ ու հոլիվուդյան աստղեր։ Գարուն-ամառ 2017 ցուցադրություններում այս սանրվածքի հանդեպ անտարբեր չէին մի շարք հայտնի նորաձեւության տներ. (թրենդը թելադրողների թվում էր Emporio Armani-ն)։ Սանրվածքը զարգացում ունեցավ Prada-ի վերջին ցուցադրությանը. մոդելները երկու մինիմալիստական հյուսքերով էին, իհարկե՝ ոչ մի անբնական բան. ամեն ինչ հարմոնիկ, լակոնիկ եւ միեւնույն ժամանակ ոճային էր։

Շատ սպասելի էր, որ թրենդային սանրվածքը ակնթարթորեն կսկսեն կիրառել հոլիվուդյան աստղերը։ 36-ամյա մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն Coachella-ին հենց այդպես էր ներկայացել։ Երգչուհի Քեթի Փերին այնքան էր ոգեշնչվել դպրոցականի կերպարով, որ իր ֆոտոշարքերից մեկում երկու հյուսքերով սանրվածքն էր ընտրել, իսկ դերասանուհի Մերի Քեյթ Օլսենը իր բոհեմյան շիկը եզրափակել է երկու հյուսքերով։




