Ереван, 22.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Ուստավով չի թույլատրվում» խոսքերից հետո «ցելով» կրակել են Գ. Մկրտչյանի վրա.պատմում է կինը

Общество
Armenpress

2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած եւ մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանի հարազատները նույնպես տեղյակ չեն եղել,որ սույն գործով դատավարությունն արդեն սկսվել է: Նշենք, որ դատական նիստի օրվա մասին պատշաճ չէին ծանուցվել նաեւ սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հարազատները:

45-ամյա ոստիկանը ՊՊԾ գնդի գրավման օրը ստացել էր կրծքային-որովայնային հրազենային վիրավորում, նա մի քանի օր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Մկրտչյանը մահացել է  օրեր անց՝ օգոստոսի 13-ին:

Նրա հարազատները հունիսի 8-ին կայանալիք նիստի մասին իմացել են նիստի ավարտից հետո՝ լրատվամիջոցներից: Ավագ ենթասպայի հարազատներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը երգելով է մտել դատական նսիտերի դահլիճ: «4 օր է տեղներս չենք գտնում, դատարան են մտնում պարելով՝ կարծես այնպիսի մեծ հերոսություն են արել ազգի համար...չեն էլ ասում երեք անմեղ զոհ են տվել»,- մեր զրույցում հուզված նշեց Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը:

Մեր հարցին, եթե ծանուցում ստանան, կմասնակցե՞ն դատական նիստերին, նա դրական պատասխան տվեց. «Անպայման ներկա ենք լինելու ընտանիքի բոլոր անդամներով»,- ավելացրեց նա:

Հասմիկ Ոսկանյանը տեղեկացրեց, որ ամուսինը վիրահատվելուց հետո մի քանի օր կցկտուր որոշ մանրամասներ է պատմել ՊՊԾ գնդի գրավման, իր վրա կրակելու մասին: Այպիսով՝ Գագիկ Մկրտչյանը տիկնոջը պատմել է, որ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը պայթյունի նման ձայն է լսել, տեսախցիկներով տեսել է, որ մի բեռնատար հարվածել է գնդի դարպասներին: Մկրտչյանը մտածել է, որ վթար է եղել, քանի որ գրավումից մի քանի օր առաջ վթար էր եղել՝ մեքենայով հարվածել էին գնդի դարպասներին: Մտածելով, որ վթար է եղել շտապօգնություն են զանգահարել: Այդ րոպեներին ավագ ենթասպան չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում:

«Հետո տեսել է զինված մի քանի հոգու: Այդ ընթացքում նա հասցրել է իր հետ եղած տղաներից մեկին տալ այն սենյակի բանալին, որտեղ պահվում է ամբողջ զինմաթերքն ու ասել է՝ սա վերցրու դու գնա: Էլ չեն պատկերացրել, որ էդ դուռը լոմով կբացեն: Հետո տեսել է, որ զինված գնում են դեպի իր աշխատասենյակ, դուռը փակել է: Հասել են դռան մոտ ու հրահանգել, որ դուռը բացի, չի բացել, հետո լոմով բացել են դուռը հարցրել են՝ ինչի՞ չէիր բացում, ասել է՝ ուստավով չի թույլատրվում: Գագիկը պատմեց՝ դրանից հետո զենքը պահեցին ցելով խփեցին: ՊՊԾ գնդում պատանդ պահվող ոստիկանները մտածել են, որ Գագիկի թեւն է վնասվել, բայց հետո տղաները տեսել են, որ Գագիկը կողքից հրազենային վնասվածք է ստացել, համոզել են, որպեսզի Գագիկին թողնեն դուրս գա, որ արնաքամ չլինի: Հետո տղաներից մեկին դրել են Գագիկի հետ, ասել են՝ կհասցնես մինչեւ դարպասների մոտ դու հետ կգաս, սպառնացել են էդ տղային գնդում մնացած մյուս ոստիկաններով: Ամուսնուս հասցրել է մինչեւ դարպասների մոտ, էդտեղից արդեն Գագիկը տենց ծանր վնասվածքով մոտ 500 մետր քայլել է դեպի ոստիկանական մեքենաները, ինչից հետո էլ տեղափոխել են հիվանդանոց»,-ամուսնու պատմած մանրամասները փոխանցեց սպանված ոստիկանի կինը:

Նա ասաց, որ Մկրտչյանը չի իմացել, որ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը փոխհրաձգության ժամանակ սպանվել է: Հարազատները Գագիկ Մկրտչյանի հետ կարողացել են 20 օր շփվել, վերջին 7 օրը նա անգիտակից վիճակում է եղել:

«Ինչ է նշանակում կարող են հանգիստ մտնեն մի պետական տարածք, գրավեն այն, երեք հոգու կյանք խլեն, հետո պարելով դատարան են մտնում ու այսօր ժողովուրդն իրենց հերոս է ասում: Մի ֆիդայի, մի ազգի հերոս, որ մտնում է ՀՀ տարածք՝ խլում է ուրիշ սպայի կյանք, կապ չունի գեներալ, թե լեյտենանտ, նրանք մարդասպաններ են, նրանք իրավունք չունեն ազգի հերոս կոչվելու: Եթե ես վաղը երեխու հետ նրկայանամ դատարան ի՞նչ խղճով պետք է նայեն երեխուս աչքերի մեջ: Իսկական հերոսների անվան հետ ինչի՞ եք խաղում: Ու նենց փամփուշտով են կրակել Գագիկի վրա, որ ամբողջ ներսը վառվել էր, չկարողացան ոչ մի բան անել: Անհամբեր սպասում ենք, որ դատավարությունը լինի, իրենք իրենց արժանի պատիժը ստանան»,- վրդովված ասաց Հասմիկ Ոսկանյանը:

Գագիկ Մկրտչյանի մոր՝ տիկին Անահիտի պատմելով, որդին արձակուրդի մեջ էր, հուլիսի 16-ը առաջին ու վերջին աշխատանքային օրն է եղել: « Ինքը Ադրբեջանցիների հետ ծառայեց եկավ տուն ու գա հանկարծ հայի ձեռքով գնա՞, ի՞նչ հայ: Անիմաստ տեղը իմ խելոք երեխուն կրակել են, ի՞նչ հերոսներ, նրանք մարդասպան դահիճներ են: Ինչի՞ դատարան չկանչեցին, գոնե կանչեն գնամ երկու խոսք ասեմ սիրտս հովանա, չնայած ոնց կարող է մոր սիրտը հովանալ: Աղջիկս առաջին կարգի հաշմանդամություն ունի, իր ձեռքը շատ եմ տանջվում, հաղթահարում էի, բայց սա հաղթահարելու չի, դիմանալու չի: Էնքան լավն էր իմ տղան, էնքան բարի, խելոք»,-պատմեց ավագ ենթասպայի մայրը: Վերջինս ասաց, որ որդին 23 տարի է, ինչ աշխատում էր համակարգում: Գագիկի հոր առողջական վիճակը որդու մահից հետո վատացել է, դժվարությամբ է տեղաշարժվում: Գագիկը մեկ որդի ունի՝ 7-ամյա Մհերը: Նա մեր զրույցում ասաց, որ քոլեջ է հաճախում, ասաց որ մեծանա՝ ոստիկան է դառնալու:

Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը: Առաջադրված մեղադրանքում Բիլյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա պաշտպան Մարինե Ֆանյանն ավելի վաղ մեր զրույցում հայտարարել է, որ Բիլյանի պնդում է, որ ՊՊԾ գնդի այն տարածքում, որտեղ սպանվել է Գագիկ Մկրտչյանը այնտեղ չի եղել. «Հետագայում մենք նոր ապացույցներ կներկայացնենք, ուղղակի այս պահին նախաքննության գաղտնիությունից ելնելով չեմ կարող շատ բան ասել: Իմ պաշտպանյալը ոստիկանին կյանքից զրկելու հետ որեւէ առնչություն չունի, նա այդ հատվածում, որտեղ նշված ոստիկանը կյանքից զրկվել է, չի եղել»:

Հ.Գ. Դեպարտամենտի արարողակարգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանից հետաքրքվեցինք, թե ինո՞ւ սպանված ոստիկանների հարազատները դատարանից ծանուցում չեն ստացել: Ի պատասխան մեր հարցին, Խաչատրյանը պնդեց, որ կողմերը պատշաճ ծանուցվել են: Այնինչ Յուրի Տեփանոսյանի եւ Գագիկ Մկրտչյանի հարազատները հակառակն են պնդում:

Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО