ԱՄՆ Սենատը հաստատել է Իրանի և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը
Международные новостиԱՄՆ Կոնգրեսի Սենատը կողմ է քվեարկել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագծում փոփոխությունների օգտին:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ` 97 կողմ, երկու դեմ ձայնով: Որպեսզի օրինագիծն ուժի մեջ մտնի, այն դեռ պետք է հաստատի Ներկայացուցիչների պալատը, այնուհետև ստորագրի նախագահը:
Մասնավորապես, հակառուսական պատժամիջոցների մասին փոփոխությունները սահմանվել են Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ծրագրի օրինագծում:
Աղբյուրի տվյալներով` պատժամիջոցները կանդրադառնան լեռնաարդյունաբերական, մետաղագործական, նավաշինարարական և երկաթուղային ոլորտներին: