Ավստրալիայում մարդիկ շոգից փրկվելու համար ապրում են ստորգետնյա տնակներում
LifestyleԱվստրալական Կուբեր Պեդին քաղաքը աշխարհի ամենաինքնատիպ քաղաքներից մեկն է: Պարզվում է, որ այստեղ մոտ 3.500 մարդ բնակվում է գետնի տակ փորված տներում, քանի որ երբեմն ջերմաստիճանը անցնում է 50 աստիճանը և մարդիկ ստիպված հեղձուցիչ տապից խուսափելու համար դիմում եմ այսպիսի քայլերի:
Ինչպես հայտնում է The Daily Mail պարբերականը, Հարավային Ավստրալիայում գտնվող այս քաղաքում կան բազմաթիվ ստորգետնյա կառույցներ` եկեղեցիներ, թանգարաններ, պատկերասրահներ, սրճարաններ և նույնիսկ իջևանատներ, որոնք մշտապես զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում են:
Հետաքրքիր է այն փաստը, որ ամեն տարի քաղաքի բնակիչները մեծ շուքով ու տոնախմբությամբ են նշում ամռան ավարտը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ անապատում կառուցված այս քաղաքը 150 մլն տարի առաջ գտնվել է օվկիանոսի տակ, ինչի մասին են վկայում տարիների ընթացքում քարերի վրա գոյացած նստվածքները:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: