«Որ հետս քնում էիր, լա՞վ էր». Ջուսի ամուսինը դատական նիստի ժամանակ վիրավորել է երգչուհուն
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ջուսի ամուսնալուծության գործով առաջին դատական նիստը հետաձգվել է՝ ամուսնու՝ Վահագն Մանուկյանի կողմից անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու պատճառով։ Այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց երգչուհին։
Նա նշեց, որ հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 21-ին, եւ նա հույս ունի, որ դա կլինի վերջինը. «Որքան շուտ վերջանա այս ամենը, այնքան լավ, չեմ ուզում երկարի կոնֆլիկտը»,-ասաց նա։
Ջուսը ցանկանում է արագ ամուսնալուծվել, քան որ, իր խոսքով, ամուսնու վիրավորանքներից արդեն հոգնել է. դրանք հնչել են անգամ դատական նիստի ժամանակ.

«Առաջ զանգում էր եւ հայհոյում, բայց երբ դիմեցի ոստիկանություն, այլեւս չի զանգում, բայց դատական նիստի ժամանակ, երբ ես ասացի, որ ոչ մի ընդհանուր բան չունենք, նա նստած տեղից շատ վատ բաներ ասաց, ահավոր էր։ Սկսեց գոռգռալ, ասաց՝ որ հետս քնում էիր, լա՞վ էր, որ հետս քնում էիր, ունեի՞ր ընդհանուր բան, իսկ հիմա սե՞նց...»։
Ջուսի խոսքով՝ Վահագնից ոչ մի պահանջ չունի՝ ոչ նյութական, ոչ էլ՝ բարոյական, միայն ուզում է շուտ ավարտվի դատական գործը։ Երգչուհին չի փոշմանում այն իրավիճակի համար, որ կա, միայն աղջիկներին խորհուրդ է տալիս ընտրություն կատարելիս չշտապել.
«Դա ինձ համար շատ լավ դաս էր, որ պետք չէ արագ ընտրություն կատարել, այլ մեկ-երկու տարի ճանաչել մարդուն, տեսնել, թե նա իրեն ինչպես է դրսեւորում, հետեւել արարքներին, ոչ թե խոսքերին հավատալ»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ Ջուսը եւ Վահագն Մանուկյանն ամուսնացել են 2016 թվականի հունիսին։