Երգիչ Մհերի պսակադրությունը՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում. լուսանկարներ, տեսանյութ
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 17-ին, երգիչ Մհերն ամուսնացավ իր ընտրյալի՝ մասնագիտությամբ մանկավարժ Արմինեի հետ։
Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում` երգիչ Վրեժ Կիրակոսյանի քավորությամբ։ Փեսան եւ հարսն առանձին ժամանեցին եկեղեցի։
Նախքան պսակադրվելը, զույգը եկեղեցու բակում օրինական ամուսնություն կնքեց, ապա տեր եւ հնազանդ լինելու խոստում տվեց եկեղեցում։
Ի դեպ, քահանան Մհերի պատասխանից ապշեց. «Չորս տարի է՝ ծառայում եմ այս եկեղեցում, երբեւէ այսքան բարձր «տեր եմ» չէի լսել»,-ասաց նա։
Երգչի պսակադրության արարողությանը ներկա է եղել NEWS.am STYLE-ը եւ ներկայացնում է տեսանյութ եւ ֆոտոռեպորտաժ։