Ամուսնություն՝ ծանոթությունից վեց ամիս անց. նոր մանրամասներ և լուսանկարներ Մհերի հարսանիքից
LifestyleBlogNews.am-ը գրում է.
Քիչ առաջ Սուրբ Մարիամ եկեղեցում տեղի ունեցավ երգիչ Մհերի և Արմինեի պսակադրությունը: Արմինեին եկեղեցի ուղեկցեց հայրը: BlogNews.am-ի հետ զրույցում երգչի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանը մի քանի մանրամասներ պատմեց. Մհերը և Արմինեն երաժշտական քոլեջում են ծանոթացել, վեց ամիս ընկերություն անելուց հետո որոշեցին պսակադրվել:
Գեորգին նշում է, որ նշանադրության արարողություն ևս եղել է, իսկ այսօր անցկացվեց նաև ԶԱԳՍ-ի արարողությունը: Մհերի հարսանիքի քավորը երգիչ Վրեժ Կիրակոսյանն էր: Հարսանեկան խնջույքը տեղի կունենա Բելաջո ռեստորանում:
Ի դեպ՝ զույգը հարսանիքից հետո մեկնում է Իսրայել՝ մեղրամսի:





























