Եգիպտական դատարանը 31 մարդու մահապատժի է դատապարտել
Международные новостиԿահիրեի դատարանը Եգիպտոսի նախկին գլխավոր դատախազ Հիշամ Բարաքաթի սպանության գործով անցնող 31 մեղադրյալի մահապատժի է դատապարտել:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, այս մասին հայտնել է եգիպտական պետական հեռուստատեսությունը: Բարաքաթն ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը հարձակման զոհ է դարձել Եգիպտոսում 2013-ից ի վեր:
Դատարանի ներկայիս վճիռն ուղարկվում է Եգիպտոսի գերագույն մուֆթիին, որը կուսումնասիրի այն և իր կարծիքը կայտնի, որը, սակայն, պարտավորեցնող ուժ չունի:
Բարաքաթի վրա իրականացված հարձակումից հետո Եգիտոսի իշխանությունները կտրուկ խստացրել են երկրում անվտանգության մասին օրենսդրությունը, ինչը հանգեցրել է խոսքի և մամուլի ազատության որոշակի սահմանափակմանը: