Քիմ Քարդաշյանը կրկին քննադատությունների կիզակետում է․ նրան մեղադրել են սևամորթներին վիրավորելու համար
LifestyleՔիմ Քարդաշյանը հաճախ է քննադատությունների արժանանում։ Վերջերս նրան քննադատել են ֆոտոշոփ օգտագործելու համար։ Հեռուստաաստղին լուսանկարել էին Մեքսիկայի ծովափերից մեկում, որտեղ երևում էր, որ նրա մարմինն ու հետույքն այդքան էլ կատարյալ չեն, որքան մարդիկ մտածում էին:
Dailymail-ը գրում է, որ այժմ Քիմը մեկ ուրիշ սկանդալային իրավիճակի մեջ է հայտնվել։ Վերջերս հայտնի է դարձել, որ Քարդաշյանը որոշել է շպարի պարագաների հավաքածու ստեղծել։ Այժմ նա ակտիվորեն գովազդում է նոր հավաքածուն, որը վաճառքի է դուրս գալու հունիսի 21-ին։ Գովազդային լուսանկարներից մեկում Քիմը չափազանց մուգ մաշկ ունի։ Սևամորթ երկրպագուներից շատերը դա ռասիստական քայլ ու վիրավորանք են համարել ու նշել են, որ սևամորթ կանայք ամեն օր փորձում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բացացնեն իրենց մաշկի գույնը, իսկ Քիմն արհեստականորեն մգացրել է այն:
«Կարծում եմ, որ նա չպետք է արհեստականորեն մգացներ մաշկը, դա վիրավորական է», «Սա պարզապես ռասիստական քայլ է»․․․լուսանկարի տակ նման մեկնաբանություններ են թողել երկրպագուները:
