Ժողովրդական երգի երեկո Նոյեմբերյան քաղաքում
LifestylePast.am-ը գրում է.
Մեր օրերում հոգևոր հացի պակաս ունենք : Այդ քաղցը լրացնելու , ոգևորություն արթնացնելու և ժողովրդական երգի գոհարները տարածելու համար երիտասարդ երգիչներ Մասիս Հունանյանն ու Եվա Եգանյանը որոշել են մեծ նախագիծ իրականացնել` կապված մարզերում ժող .երգը լայնորեն քարոզելու վերաբերյալ: Զրուցեցինք Մասիս Հունանյանի հետ , ով մեզ մանրամասներ պատմեց կապված համերգի հետ .
Համերգի միտքը իմ և Նոյեմբերյանցիներինն էր,իսկ ես սիրով ընդունեցի:Երգչուհու ընտրության հարցում համաձայնեցրինք տեղի կազմակերպիչների հետ և որոշեցինք որ համերգը պետք է կայացնենք Եվա Եգանյանի հետ: Սահմանամերձ գոտիներում համերգով հանդես գալը ինձ համար գերագույն հաճույք է:Այնտեղ մարդիկ կարոտով են սպասում մեզ,աշխատում եմ կոլեգաներիս հետ մարզերու համերգներով հաճախ լինել: Ասեմ որ այս ամենը շարունակական բնույթ է կրում,համերգներ նախատեսվել են նաև այլ մարզերում,մեկնում եմ համերգների Ռուսաստանի դաշնություն,գնալ գալուց հետո անպայման կտեղեկացնեմ թե որ մարզերն ենք ննախատեսել համերգներ:
Նյութը պատրաստեց՝ Past.am-ը: