Իրանի ԱԳՆ-ն Թիլերսոնի խոսքերի պաճառով կանչել է ԱՄՆ ներկայացուցչին
Международные новостиԻրանի ԱԳՆ-ն կանչել է Շվեյցարիայի դեսպանին, որը Թեհրանում ներկայացնում է Վաշինգտոնի շահերը, որպեսզի բողոք հայտնի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի խոսքերի հետ կապված։ Tasnim գործակալությունը վկայակոչելով՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Չորեքշաբթի Թիլերսոնը հայտարարել է, որ Իրանը «քայլեր է ձեռնարկում, որոնք տարածաշրջանում ապակայունացնում են իրավիճակը»։ Բնութագրելով Թեհրանի նկատմամբ ամերիկյան քաղաքականությունը՝ նա նշել է, որ այն մասնավորապես ուղղված է «միջուկային ծրագրի շրջանակում Իրանին զսպելուն»։
Լրատվամիջոցների տվյալներով՝ չորեքշաբթի Թիլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կսատարի Իրանի ներսում այն տարրերին, որոնք կհանգեցնեն խաղաղ իշխանափոխության»։