Ճապոնիայում ջերմային հարվածով 700 մարդ է հոսպիտալացվել
Международные новостиՃապոնիայում մեկ շաբաթում գրեթե 700 մարդ ջերմային հարվածով հիվանդանոցում է հայտնվել, հայտնում է հրշեջ ծառայությունը, որը Ճապոնիայում պատասխանատու է շտապ օգնության ծառայության համար:
Հունիսի 12-ից 18-ը շոգի պատճառով հիվանդանոցներ է տեղափոխվել 697 մարդ, 2 մարդ մահացել է: Նախորդ շաբաթվա համեմատությամբ հիվանդանոց տեղափոխվածների թիվը 101 մարդով ավելացել է: Հոսպիտալացման կարիք է ունեցել 228 տուժող: Շոգի պատճառով տուժողների ավելի քան 50 տոկոսը 65 տարեկանից մեծ մարդիկ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: