Ադրբեջանում զորավարժություններ են անցկացվում
Международные новостиԱդրբեջանում զորավարժությունների ընթացքում զորքերը մարտական խնդիրներ են իրականացնում: Այդ մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների ծրագրի համաձայն՝ ահազանգով բարձրացված զորքերը և կառավարման հրամանատարային կետերը տեղակայվում են օպերատիվ նշանակման շրջանում: Ինչպես հայտնել են մամուլի ծառայությունից, զորքերի կառավարումն իրականացվում է գաղտնի և օպերատիվ՝ դրանց կազմակերպման վերաբերյալ հրահանգի համաձայն:
Զորքերն իրականացնում են պլանային միջոցառումներ՝ զորավարժությունների տվյալ փուլի պայմանների համաձայն:
Ադրբեջանում երկուշաբթի զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել, դրանց մասնակցում է մինչև 23 հազար զինծառայող: Զորավարժությունները տևելու են մինչև հունիսի 24-ը: