Ուրուգվայում ԱԳՆ-ին կոչ են արել ազդել Ադրբեջանի վրա
Международные новостиՈւրուգվայի մարդու իրավունքների կազմակերպությունը նամակ է հղել երկրի ԱԳ նախարար Ռուդոլֆո Նին Նովային եւ անհանգստություն հայտնել՝ Ադրբեջանի գործողությունների հետ կապված։
Հիշեցնենք, որ այս տարի Ադրբեջանի ԱԳՆ-ն սեւ ցուցակում է ներառել Մարդու իրավունքների պաշտպան Օսկար Լոպես Գոլդարչենին, որը Լեռնային Ղարաբաղի սահմանադրական հանրաքվեում դիտորդական առաքելություն էր իրականացնում։
Կազմակերպությունն ԱԳՆ-ին կոչ է արել անել ամեն ինչ՝ Ուրուգվայի քաղաքացու իրավունքների ոտնահարումը անհապաղ դադարեցնելու համար, հաղորդում է Prensa Armenia-ն։
Ավելի վաղ իրավապաշտպանը քննադատել է Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ Ղարաբաղը ժողովրդավարական հանրապետություն է, որտեղ իսկապես գործում են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուն ու ժողովրդավարության այլ մեխանիզմներ։