Կայծակը հարվածել է Ստամբուլից Կազան ուղևորվող ինքնաթիռին
Международные новостиԹուրքական ավիաուղիների օդանավը վերելքից կարճ ժամանակ անց վերադարձել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայան, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ վերադարձի պատճառը եղել է կայծակի հարվածը:
Հայտնի է, որ Turkish Airlines-ի Boeing 737-800 օդանավը, որում եղել է 101 ուղևոր, թռչում էր Կազան:
Ինքնաթիռի կապիտանը որոշել է վերադառնալ օդանավակայան, ինչից հետո ինքնաթիռը տարվել է տեխզննման: Մինչդեռ ուղևորները Կազան են մեկնել մեկ այլ չվերթով:
Հայտնի է, որ նախօրեին կայծակը հարվածել էր Ստամբուլից Թբիլիսի թռչող օդանավին, ինչի հետևանքով փոխադրամիջոցը ստիպված էր եղել վերադառնալ Աթաթուրքի անվան օդանավակայան: