Ինչպիսին էր իրականում Քեյթ Միդլթոնը նախքան Քեմբրիջի դքսուհի դառնալը (ֆոտո)
LifestyleՔեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը դարձել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենանրբաճաշակ ու էլեգանտ կանանցից մեկը: Նախքան 2011 թ.-ը Քեմբրիջի դքսուհին պարզապես հայտնի էր որպես Քեյթ Միդլթոն և չուներ որևէ ընգծված ճաշակ:
Իսկ այժմ նրա յուրաքանչյուր կերպարն արժանանում է նորաձևության ոլորտի քննադատների ամենաբարձր գնահատանքնին ու հավանությանը:
Արդեն երեսունվեցամյա դքսուհուն հաջողվեց շատ կարճ ժամանակահատվածում էլեգանտության և անթերի ճաշակի կուռքի վերածվել ոչ միայն Միացյալ Թագավորությունում, այլև գրեթե ամբողջ աշխարհում:
Ինչպես արդեն նկատեցինք, Միդլթոնը միշտ չէ, որ աչքի է ընկել իր էլեգանտությամբ ու նրբաճաշակությամբ: Հենց այս մասին է վկայում harpersbazaar.com հեղինակած ֆոտոշարքը, որում պարզ արտացոլված է Քեմբրիջի դքսուհու ոճը՝ նախքան դքսուհի դառնալը:






