Սիրիայի ընդդիմությունը համաձայն է իշխանության անցումային շրջանում Ասադի նախագահությանը
Международные новостиԺնևում անցկացվելիք բանակցութունների նոր փուլի մասնակիցները կարող են հայտարարել Սիրիայում իշխանափոխության մասին: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը:
«Ենթադրվում է, որ անցումային շրջանը 9-12 ամիս կտևի, սակայն իրականում այն կարող է երկարաձգվել մինչև 2021 թվականը, երբ պետք է նոր ընտրություններ անցկացվեն», - ասել է աղբյուրը` հավելելով, որ իշխանության անցումային շրջանում կքննարկվեն նոր սահմանադրության և ապագա խորհրդարանի կազմավորման հարցերը:
«Բաշար ալ-Ասադը կարող է իշխանության ղեկին մնալ անցումային շրջանի ընթացքում: Այդ հարցով նախնական պայմանավորվածություն կա: Ընդդիմությունը դրան համաձայն է», - ընդգծել է աղբյուրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փորձագիտական մակարդակով բանակցությունները ՄԱԿ-ի և Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչների միջև Ժնևում կսկսվեն հուլիսի 3-ին` պաշտոնական բանակցությունների մեկնարկից մեկ շաբաթ առաջ: