Թրամփը նման չԷ մարդու, որը հատուկ կապեր ունի ՌԴ-ի հետ. Պորոշենկո
Международные новостиԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նման չԷ մարդու, որին կարելի Է կասկածել Ռուսաստանի հետ ինչ-ինչ հատուկ կապերի մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 20-ին Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Նա որոշակիորեն նման չԷ մարդու, որը ինչ-ինչ հատուկ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ»,- ասել Է Պորոշենկոն՝ խոսելով Թրամփի մասին: «Իմ անձնական տպավորություններն այսպիսին են՝ նա հիանալի ղեկավար Է՝ մեծ խարիզմայով, քաղաքական մեծ կամքով: Նա Ուկրաինայի լավ բարեկամն Է, որն ինձ օգնում Է խաղաղության հասնել իմ երկրում»,- նշել Է Պորոշենկոն:
Ավելի ուշ Facebook-ի իր Էջում Պորոշենկոն գրել Է, թե ԱՄՆ-ում իրեն հավաստիացրել են, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան: «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հանդիպման ժամանակ ես հստակ հաստատում ստացա, որ ՌԴ-ի նակտմամբ սահմանված պատժամիջոցները չեն հանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերադարձվել Ղրիմը եւ չի դադարել ռուսական ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- գրել Է Ուկրաինայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: