«Մարդիկ ինձ գլխարկով են ճանաչում». Երևանի գլխարկով աղջկա պատմությունը. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
Մարդիկ, որոնց քչերը գիտեն, պատմություններ, որոնք հետաքրքիր են։ Tert.am Life–ի «Հետաքրքիր դեմքեր» խորագրի ներքո շարունակում ենք բացահայտել էությամբ և արտաքնապես տարբերվող հայերին։ Մեր հերոսուհին 20–ամյա Ինես Յոլյան է։ Նա ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժինը։ Աշխատում է որպես ինտերիերի դիզայներ։ Մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը դրսևորվել է մանկուց։ Նա սիրում է նկարել և ստեղծագործել։ Ազատ ժամանակ սիրում է գնալ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն։ Ինչպես ինքն է ասում`համոզելով են թատրոնից տուն տանում։ Ինեսին շատերը ճանաչում են հենց իր գլխարկով։ Նա առանց գլխարկի տանից դուրս չի գալիս։
«Միշտ մտածել եմ, որ ինձ չի սազի գլխարկ։ Տեսել եմ, հավանել, բայց չեմ գնել։ Մի անգամ որոշեցի անկախ ամեն ինչից ձեռք բերել այն գլխարկը, որը շատ էր դուր եկել ինձ։ Այդ օրվանից կարծիքս փոխեցի, և գլխարկը դարձավ իմ կերպարի անբաժանելի մասը։ Այն միշտ ինձ հետ է։ Մարդիկ ինձ գլխարկով են ճանաչում։ Մի անգամ համալսարանում առանց գլխարկ էի, ընկերուհիս մի աղջկա հետ էր խոսում։ Վերջինս զարմացած ինձ էր նայում։ Խոսակցությունն ընդհատեց ու ասաց` դու գլխարկով աղջիկը չե՞ս։ Նման դեպքեր շատ են եղել»,– ասաց Ինեսը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: