Երկրի բնակչությունը 2050 թվականին կգերազանցի 9,8 միլիարդը. ՄԱԿ
Международные новостиԵրկիր մոլորակի բնակչությունը 2050 թվականին ներկայիս 7,6 միլիարդից կհասնի 9,8 միլիարդի, իսկ 2100 թվականին կհասնի 11,2 միլիարդի՝ անգամ չնայած ծնելիության ընդհանուր մակարդակի նվազմանը: Այդ մասին ասված է չորեքշաբթի հրապարակված տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի դեպարտամենտի զեկույցում, գրում է ТАСС-ը:
Հետազոտության համաձայն՝ Երկրի բնակչության աճը տեղի է ունենում հիմնականում առավելագույն քիչ զարգացած 47 երկրների հաշվին, որտեղ ծնելիության մակարդակը կազմում է մեկ կնոջ համար 4,3 երեխա: Այդ պետություններում բնակիչների ընդհանուր թիվը, որն այժմ կազմում է մեկ միլիարդ, 2050 թվականին կհասնի 1,9 միլիարդ:
«83 միլիոն մարդով բնակչության ներկայիս տարեկան աճի դեպքում սպասում ենք այդ միտումի պահպանում անգամ հաշվի առնելով այն, որ աշխարհում ծնելիություն մակարդակը կշարունակի նվազել»,- կարծում են հետազոտության հեղինակները: Ծնելիության ընդհանուր մակարդակի անկումը նրանք կապում են աշխարհի բնակչության ծերացման հետ: Սպասվում է, որ 60 տարեկանից մեծ մարդկանց թիվը 2100 թվականին կեռապատկվի և կկազմի 3,1 միլիարդ: