Թուրք և ռուս զինվորականներին կարող են տեղակայել Իդլիբում
Международные новостиՌուսաստանի և Թուրքիայի զինվորականներին կարող են ուղարկել Սիրիայի Իդլիբ նահանգ` անվտանգության վերահսկողություն իրականացնելու համար:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն` վկայակոչելով թուրքական աղբյուրը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը: «Թուրք և ռուս զինվորականները կարող են ուղարկվել Իդլիբ», - ասել է նա:
Քալընի խոսքով` ներկա պահին բանակցություններ են ընթանում Իդլիբում տեղակայվելիք զինվորականների թվաքանակը որոշելու շուրջ: