«Սիրելիս ոգևորվում է, որ կողքին նման աղջիկ կա». Ալեքսանդրա Սամուելենկոն` տղամարդկանց գռեհիկ պահվածքի և «Ցանկալի փեսացուից» հետո ընտրյալ ունենալու մասին. Tert.am Life
LifestyleTert.amLife-ը գրում է.
«Ցանկալի փեսացու» նախագծից հայտնի դարձած Ալեքսանդրա Սամուելենկոն, որը, որպես դերասանուհի ներկայանում է «Չեյնջ» սիթքոմում, ընտրյալ ունի։ Ալեքսանդրան չի հրապարակում սիրելիի լուսանկարը, սակայն Tert.am Life–ի հետ զրույցում առաջին անգամ խոսել է սիրելիի մասին և հայտնել, որ կողակիցը որևէ կապ չունի շոու բիզնեսի հետ։
Նա նշեց, որ ընտրյալն իրենից մեծ է տարիքով, իսկ հարաբերություններն օրինականացնելու մասին առայժմ չեն մտածում։ «Ժամանակին ես եղել եմ քաղաքացիական ամուսնության մեջ ու դեռևս ոչ մի տեղ չեմ շտապում։ Մենք միասին չենք ապրում, ուղղակի հանդիպում ենք։ Մոտ 1 ամիս է, ինչ միասին ենք, սակայն ծանոթ ենք 9 տարի։ Մենք իրար ավելի լավ ենք հասկանում, որովհետև ամեն ինչ գիտենք իրար մասին»,– ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ